Բավ է պառակտվել
21-10-2016 12:43

Վորոնեժի օդանավակայանը հայտարարել է դեպի Երևան չվերթեր սկսելու մասին

Վորոնեժ–Երևան չվերթերը կիրականացվեն Boeing 737-500 ինքնաթիռով շաբաթը երկու անգամ, թռիչքի տևողությունը կկազմի 2 ժամ 10 րոպե։

«Արմենիա» ավիաընկերությունը մտադիր է 2016թ. դեկտեմբերի 16-ից չվերթեր իրականացնել դեպի Երևան, այդ մասին ասված է օդանավակայանի ծանուցման մեջ։

Չվերթերը կիրականացվեն Boeing 737-500 ինքնաթիռով շաբաթը երկու անգամ։ Թռիչքի տևողությունը կկազմի 2 ժամ 10 րոպե։ Տոմսերի վաճառքն այդ ուղղությամբ արդեն սկսվել է, տոմսի արժեքը մեկ ուղղությամբ առանց ուղեբեռի սկսվում է 49 եվրոյից։

Ի սկզբանե Վորոնեժ-Երևան չվերթերը «Արմենիան» մտադիր էր գործարկել հոկտեմբերից։ Սակայն փաստաթղթերի համաձայնեցման համար ավելի շատ ժամանակ պահանջվեց, քան ենթադրվում էր։ «Արմենիա» ավիաընկերությունը ստեղծվել է 2015 թվականին, բայց իր գործունեությունը սկսել է 2016 թվականի ապրիլի 21-ից: Այն տեղակայված է Երևանում, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: Վերջին տվյալների համաձայն` Վորոնեժում ավելի քան 56 հազար հայ է բնակվում: