Բավ է պառակտվել
20-09-2021 16:20

Ութ մարդ է զոհվել Պերմի համալսարանում հրաձգության արդյունքում

Ութ մարդ է զոհվել Պերմի համալսարանի վրա զինված հարձակման արդյունքում, հայտնում են Քննչական կոմիտեից (ՔԿ)։

Ավելի վաղ հաղորդվել էր հինգ զոհվածի և վեց տուժածի մասին։ ԲՈւՀ-ի մամլո ծառայությունից հաղորդել են 5 զոհվածի և 19 վիրավորի մասին։

Պերմի առողջապահության նախարարությունից «Ինտերֆաքսին» հայտնել են, որ վիրավորների մոտ առկա է ոչ միայն հրազենային, այլ նաև այլ վիրավորումներ, քանի որ ոմանք դուրս են թռել պատուհաններից։

Ռուսաստանի ՔԿ-ի հաղորդագրությունում նշվում է, որ Պերմի պետական ազգային հետազոտական համալսարանի մասնաշենքերից մեկում հրաձգությունը ուսանող է կազմակերպել։

«Կասկածյալի ինքնությունը պարզվել է։ Ձերբակալման ժամանակ նա վիրավորում է ստացել, քանի որ դիմադրություն է ցուցաբերել»,- ասվում է մամլո հաղորդագրությունում։

Ավելի վաղ հարձակվողի ճակատագրի մասին հակասական տեղեկություններ էին հաղորդվում. համալսարանը սոցիալական ցանցերում գրել էր, որ նա սպանվել է, բայց հետո հաղորդագրությունը ջնջվել էր: Ներքին գործերի նախարարությունը հաստատել է, որ կրակողը ձերբակալվել է:

Հարուցվել է քրեական գործ Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 105 -րդ հոդվածի 2 -րդ մասով (երկու և ավելի անձի սպանություն):