Բավ է պառակտվել
29-07-2019 12:00

Հարուցվել է քրեական գործ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած դատավորի նկատմամբ

Հայաստանի Բարձրագույն դատական խորհուրդը բավարարել է գլխավոր դատախազության միջնորդությունը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու վերաբերյալ, ով որոշում էր կայացրել ազատ արձակել սահմանադրկան կարգի տապալման մեջ մեղադրվող Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մասին։

“Բարձրագույն դատական խորհուրդը բավարարել է գլխավոր դատախազության՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու միջնորդությունը։ Մեկ այլ որոշմամբ կասեցվել են Գրիգորյանի լիազորությունները”,- հայտնել է ԲԴԽ մամլո ծառայութունը՝ հրաժարվելով տեղեկացնել, կոնկրետ ի՞նչ մեղադրանքներ են ներկայացվել դատավորին։

Ավելի վաղ հատուկ քննչական ծառայությունը խուղարկել էր Գրիգորյանի գրասենյակը։

Մայիսի 18-ին Գրիգորյանը որոշում է կայացրել փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը Լեռնային Ղարաբաղի ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի երաշխավորագրով։ Դրանից հետո դատախազությունը բողոքարկել է այդ որոշումը Վերաքննիչ դատարանում, որը հունիսի 25-ին որոշում է կայացրել նորից ձերբակալել երկրի նախկին ղեկավարին։

Ապրիլի 29-ին հանրապետության դատախազությունը հաստատել է այսպես կոչված մարտի 1-ի գործով Քոչարյանի, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովի և պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ մեղադրական վճիռը և գործն ուղարկել դատարան։