Բավ է պառակտվել
20-08-2019 12:45

«Զվարթնոց» օդանավակայանի հին տերմինալը հնարավոր է վերակառուցել (Լուսանկարներ)

  

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի գլխավորությամբ մասնագետների խումբն այցելել է Զվարթնոց օդանավակայանի հին տերմինալ: Խորհրդական Արմեն Մինասյանը, Օքսֆորդի համալսարանի կառուցագիտության դոկտոր, Իրանի Շարիֆ համալսարանի համահիմնադիր Մարկ Գրիգորյանը, ֆրանսահայ ճարտարապետ Արա Թաջիրյանը և կառուցագիտության դոկտոր Կառլ Գրիգորյանը հնարավորություն են ունեցել իրավիճակին ծանոթանալ տեղում:

  

Տարածքի ուսումնասիրությունից հետո ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի գլխավորած մասնագետների խումբը հանդիպել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի հետ: «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման, հին տերմինալի կիրառման հնարավոր տարբերակաների և ՀՀ քաղաքացիական ավիացիայի զարգացման վերաբերյալ քննարկում է տեղի ունեցել: