Բավ է պառակտվել
08-02-2021 11:30

Բավրա-Նինոծմինդա անցակետը նոր կանոններով վերսկսել է աշխատանքը

Հայ-վրացական սահմանի Բավրա-Նինոծմինդա անցակետը փետրվարի 7-ի ժամը 10։00-ից վերսկսել է իր աշխատանքը, տեղեկացվում է Վրաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջում։

Անցակետը կգործի ժամը 10։00-ից մինչև 18։00-ն։ Սահմանը հատելու թույլտվություն ունեցող անձինք, Սադախլոյի անցակետից զատ, այսուհետև կարող են օգտվել նաև Բավրա-Նինոծմինդա անցակետից։
Նշվում է, որ անցակետով բեռնատարների երթևեկը շարունակվում է իրականացվել շուրջօրյա ռեժիմով։
Դեսպանությունը տեղեկացնում է, որ Հայաստանի քաղաքացիների մուտքը Վրաստան հնարավոր է միայն վակցինացիայից հետո (երկու դեղաչափ), իսկ Վրաստանի քաղաքացիները Հայաստան կարող են մուտք գործել միայն Վրաստանի պատկան մարմինների կողմից տրված ելքի հատուկ թույլտվության պարագայում։
Ավելի վաղ, Հայաստանում կորոնավիրուսի իրավիճակով պայմանավորված՝ Վարստանը արգելել էր ՀՀ քաղաքացիների մուտքը երկիր։