Բավ է պառակտվել
17-11-2016 14:41

Երևանում կանչով մեկնած շտապօգնության բժիշկը ենթարկվել է բռնության

Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել նոյեմբերի 15-ին Երևանում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով։

Ժամը 21։50-ի սահմաններում 1-03 շտապօգնության թիվ 2 ենթակայանից ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հայտնել են, որ թիվ 22 բժիշկների խումբը կանչով մեկնել է Աջափնյակ վարչական շրջանի Առաքելյան փողոցի թիվ 42/1 տուն, որտեղ բռնության է ենթարկվել հերթապահ բժիշկը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 21։00-ի սահմաններում շտապօգնության բժիշկ, Շենգավիթի 13-րդ փողոցի բնակիչ, 26-ամյա Սարգիս Մաթևոսյանը կանչով մեկնել է նշված տուն, որտեղ անհիմն վիճաբանության մեջ է նրա հետ մտել այնտեղ գտնվող 46-ամյա Գուրգեն Հովհաննիսյանը։

Վերջինս բաժակով հարվածել է Ս. Մաթևոսյանի գլխին՝ պատճառելով վնասվածք։

Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Բժիշկ Ս. Մաթևոսյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր։