Բավ է պառակտվել
01-10-2020 17:54

Հակառակորդը հրետակոծել է Վարդենիս-Սոթք ավտոճանապարհը - ՊՆ

Հակառակորդը հրետակոծել է Վարդենիս-Սոթք ավտոճանապարհը. Այդ մասին գրել է ՊՆ մամլո-խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Ադրբեջանական զինուժը հրթիռակոծում է ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս-Սոտք ավտոճանապարհը: Ճիշտ այն նույն հատվածը, որտեղ տեղակայված է ռուսական «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության կողմից շահագործվող Սոտքի ոսկու հանքավայրի գրասենյակը:
Armlur.am-ի տեղեկություններով, զոհեր, բարեբախտաբար չկան: Ու ակնհայտ է, որ Ադրբեջանը թիրախավորված հարվածում է ռուսական կապիտալով ընկերության կողմից շահագործվող ոսկու հանքավայրը, որն, ի դեպ, 5-րդ օրն է, ինչ չի աշխատում: