Բավ է պառակտվել
04-11-2022 10:22

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել, ասվում է ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրությունում։

«Նոյեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել»,- ասված է հաղորդագրությունում։

Երեկ երեկոյան ՀՀ ՊՆ-ն հերքել էր նաև Ադրբեջանի մեկ այլ ապատեղեկատվությունը, թե իբր ժամը 20:15-ի սահմաններում հայկական ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։