Բավ է պառակտվել
04-09-2021 20:37

Հայաստանի զինված ուժերը կմասնակցեն «Զապադ -2021» զորավարծություններին

Այս մասին հայտնել է ՊՆ մամուլի ծառայությունը։
Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կմասնակցեն «Զապադ-2021» համատեղ ռազմավարական զորավարժություններին, որոնք կանցկացվեն Ռուսաստանի և Բելառուսի տարածքներում սեպտեմբերի 10-ից 16-ը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամլո ծառայությունից:

Զորավարժությունները ներառված են հայ-ռուսական երկկողմ համագործակցության պլանում: Այդ նպատակով հայ զինվորականները մեկնել են Նիժնի Նովգորոդ՝ «Մուլինո» զորավարժադաշտում նախապատրաստական փուլին մասնակցելու համար:

Զորավարժություններին կմասնակցեն Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Հնդկաստանի, Ղազախստանի, Ղրրղզստանի, Մոնղոլիայի, Սերբիայի, Տաջիկստանի և Շրի Լանկայի կոնտինգենտները: Դիտորդի կարգավիճակով ներկա կլինեն Վիետնամի, Չինաստանի, Մյանմայի, Պակիստանի և Ուզբեկստանի բանակների ներկայացուցիչները: