Բավ է պառակտվել
19-05-2021 10:58

Հայաստանը լրացուցիչ զինված ուժեր է տեղակայել Ադրբեջանի հետ սահմանին՝ ադրբեջանցիներին թողնելով ելման դիրքեր վերադառնալու հնարավորություն

Մայիսի 12-ին և 13-ին Ադրբեջանի ԶՈՒ կողմից Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածներում իրականացված սադրանքներից հետո ստեղծված իրադրությունը, մայիսի 19-ի առավոտյան դրությամբ, էական փոփոխություններ չի կրել, հայտնում է Հայաստանի Պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը։
Սադրանքի իրականացման բոլոր ուղղություններում թե՛ տարածքները, թե՛ ադրբեջանցի զինվորականները, և թե՛ նրանց ապահովման հնարավոր ուղիները շարունակում են գտնվել հայկական ուժերի լիարժեք վերահսկողության տակ։

Ավելին՝ նախորդ երկու օրերին ՀՀ ԶՈՒ հավելյալ ստորաբաժանումներ են բացազատվել տեղանքում, իսպառ զրկելով ադրբեջանցիներին նույնիսկ տեսականորեն որևէ գործողություն իրականացնելու հնարավորությունից, որպես իրադրության՝ իրենց համար խելամիտ լուծում թողնելով բացառապես վերադարձը ելման դիրքեր։

«Այդուհանդերձ, խնդրի խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները դեռևս ընթացքի մեջ են։ ՀՀ պաշտպանության նախարարությունը լիահույս է, որ դրանք կտան ցանկալի արդյունք, և ստեղծված իրադրությունը կհանգուցալուծվի խաղաղ ճանապարհով։ Միևնույն ժամանակ, ինչպես արդեն հայտարարվել է, ողջամիտ ժամկետներում լուծման բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության զինված ուժերն իրավունք են վերապահում խնդիրը կարգավորել այլ, այդ թվում նաև ուժային տարբերակով»,- ասվում է հայտարարությունում։

Հայաստանը սահմանին լրացուցիչ ուժեր է տեղակայում՝ ի պատասխան ադրբեջանական ստորաբաժանումների տեղափոխման․ ՊՆ
Ռուսաստանը լրացուցիչ ուժեր է տեղակայում հայ-ադրբեջանական սահմանին
Հայաստանի Զինված ուժերն իրենց տարածքում ականներ են տեղադրում. Միրզոյանը դա բացատրում է Ադրբեջանի ագրեսիայի բարձր ռիսկով
Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը բանակցություններ է վարել Հայաստանի
ՀՀ զինված ուժերի կողմից հակառակորդին համարժեք պատասխան տրված է։ ԳՇ պետ