Բավ է պառակտվել
28-11-2022 20:54

Հայաստանի Զինված ուժերն իրենց տարածքում ականներ են տեղադրում. Միրզոյանը դա բացատրում է Ադրբեջանի ագրեսիայի բարձր ռիսկով

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ հայկական զինված ուժերը ականներ են տեղադրում իրենց տարածքում՝ Ադրբեջանի ագրեսիայի բարձր ռիսկի պատճառով։

«Մենք չենք հերքում, որ ՀՀ ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում իրականացնում է ականապատման աշխատանքներ և դա պայմանավորված է Ադրբեջանի կողմից ռազմական նոր ագրեսիաների իրականացման մշտապես բարձր ռիսկի հետ, ինչի ականատեսն ենք եղել ինչպես 2021թ․ մայիսին և նոյեմբերին, այնպես էլ 2022թ․ սեպտեմբերին»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Միրզոյանը։

Նա անդրադարձել է նաև Ադրբեջանի այն շահարկումներին, թե իբր հայկական կողմը հայկական արտադրության ականներ է տեղադրել Լեռնային Ղարաբաղում։

Այս առնչությամբ Միրզոյանը արձանագրել է, որ ցուցադրված ականները ադրբեջանական կողմը հայտնաբերել է ոչ թե ԼՂ-ում, այլ իր կողմից 2021-22թթ. օկուպացրած Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներում և Բաքուն հիմա փորձում է դրանք օգտագործել քարոզչական նպատակներով: