Բավ է պառակտվել
03-05-2016 09:07

Ադրբեջանը դիպուկահար զենքերից կրակել է Տավուշի դիրքապահների ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Մայիսի 2-ի լույս 3-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:

Հայաստանի ՊՆ-ից gisher.news -ին հայտնում են, որ ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը և իրավիճակին համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում: