Բավ է պառակտվել
03-05-2016 09:32

Այս գիշեր Ադրբեջանի զինուժը կիրառել է հրաձգային զինատեսակներ և ականանետեր. ԼՂՀ ՊԲ

Մայիսի 2-ի լույս 3-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը` կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ և 82 միլիմետրանոց ականանետեր:

ԼՂՀ ՊԲ-ից gisher.news-ին հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը եւ շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: