Բավ է պառակտվել
09-11-2016 09:36

Ադրբեջանի զինուժը Թալիշի ուղղությամբ կիրառել է հակատանկային ականանետ. ԼՂՀ ՊԲ

Նոյեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 40 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 670 կրակոց:

ԼՂՀ ՊԲ-ից gisher.news -ին հայտնում են, որ շփման գծի հյուսիսարեւելյան (Թալիշ) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ ձեռքի հակատանկային նռնականետ (1 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում եւ շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը: