Բավ է պառակտվել
06-07-2016 09:10

Այս գիշեր Ադրբեջանի զինուժը կրակ է բացել դիպուկահար հրացաններից. ԼՂՀ ՊԲ

Հուլիսի 5-ի լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն:

ԼՂՀ ՊԲ-ից gisher.news-ին հայտնում են, որ հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից` որոշ ուղղություններում կիրառելով նաեւ դիպուկահար հրացաններ:

«ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը եւ շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը»,-ասված է հաղորդագրության մեջ: