Բավ է պառակտվել
16-08-2016 10:20

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 200 կրակոց

Օգոստոսի 15-ի լույս 16-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 20 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 200 կրակոց: Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊՆ-ից:
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում պահպանել են հրադադարի ռեժիմը և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: