Բավ է պառակտվել
12-10-2022 11:59

Ադրբեջանական զինուժը գիշերը կրակ է բացել սահմանին տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 00:20-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

«ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը ճնշվել է, հայկական կողմը կորուստներ չունի։ Այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերական կայուն է», - հայտնում է ՀՀ ՊՆ-ն։