Բավ է պառակտվել
23-09-2022 11:03

Ադրբեջանի զինուժը կրակ է բացել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ Հակառակորդի կրակը լռեցվել է

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է Ադրբեջանի կողմից դիրքերի հրետակոծման մասին։
«Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 07։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին խախտել են հրադադարի ռեժիմը՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Հայկական կողմում կորուստներ չկան»,- հայտնում է ՊՆ մամլո խոսնակը։։

Ավելի վաղ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հասարակայնության հետ կապերի մշտական ​​հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հայտնել էր Գեղարքունիքում տեղի ունեցած փոխհրաձգության մասին։