Բավ է պառակտվել
05-10-2022 20:21

Ադրբեջանի ԶՈւ-ն ականակոծել է հայկական դիրքերը։ Հակառակորդի կրակը լռեցված է

ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է նոր կրակակոծման մասին։
«Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 19:40-20:00-ն, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ: Այս պահի դրությամբ հակառակորդի կրակը լռեցված է», հայտնել է գերատեսչության մամլո խոսնակ Արամ Թորոսյանը: