Բավ է պառակտվել
28-05-2022 17:00

Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ, ՀՀ ԶՈւ զինծառայող է վիրավորվել

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ադրբեջանական զինուժի կողմից բացած կրակի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել հայ զինծառայող։

«Մայիսի 28-ին, ժամը 10:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում նաև դիպուկահար հրացաններից, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ», - ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Կրակի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Վահանի Վարդանյանը: Զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:

«Պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է», -նշում են նախարարությունից: