Բավ է պառակտվել
14-05-2021 10:57

Ադրբեջանի զինված ուժերը գտնվում են Սյունիքում։ Հայկական կողմը խստորեն պահանջել է դուրս բերել զորքերը․ Հայաստանի ՊՆ

Ադրբեջանի զինված ուժերը այս պահին գտնվում են Հայաստանի տարածքում ՝ Սյունիքի սահմանամերձ շրջանում, հինգշաբթի կայացած բանակցությունների ընթացքում հայկական կողմի ներկայացուցիչները պահանջել են զորքերը դուրս բերել: Այս մասին ուրբաթ օրը հաղորդեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից:
«Երեկ կայացած բանակցությունների ժամանակ մեր կողմը խստորեն պահանջեց հետ քաշել զորքերը՝ նշելով, որ չի պատրաստվում զիջել մեր տարածքի ոչ մի մետրը: Հակառակորդի ուժերը դեռ գտնվում են Սյունիքի այս հատվածում, մեր տեղեկություններով՝ սպասում են հրաման ղեկավարությունից», - նշել է վարչությունը:
Չորեքշաբթի ՀՀ Պաշտպանության նախարարությունը տեղեկացրեց, որ մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, բայց հայկական զինված ուժերի ձեռնարկած միջոցառումներից հետո դադարեցրել այդ աշխատանքները, ընթանում են բանակցություններ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ։ Նույն օրը երելոյան Փաշնյանը հրավիրեց Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում կատարվածն անվանեց ոոտնձգություն Հայաստանի տարածքի նկատմամբ։ Նրա խոսքով, ադրբեջանական զինված ուժերը հատել են Հայաստանի պետական սահմանը և առաջխաղացել 3,5 կմ։

Հինգշաբթի երեկոյան Փաշինյանն հայտնեց, որ հանձնարարել է համապատասխան նախարարությունների ղեկավարներին սկսել խորհրդակցություններ ՀԱՊԿ-ի հետ Սյունիքի իրավիճակի վերաբերյալ: Նույն օրը Հայաստանի դատախազությունը քրեական գործ է հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի («Պետական սահմանի ապօրինի հատում») և 300.2 հոդվածի («Գործողություններ՝ ուղղված տարածքային ամբողջականության խախտմանը») հատկանիշներով:

Ղարաբաղյան հակամարտության գոտում նախոորդ աշնանը մարտական գործողությունների ավարտից հետո, երբ Բաքվի վերահսկողության տակ անցավ Լեռնային Ղարաբաղի հարակից յոթ շրջան՝ Ադրբեջանի հետ Հայաստանի նոր սահմանը ձևավորվեց Սյունիքի մարզի մոտ։

Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը սրվեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, երբ այնտեղ սկսվեցին ակտիվ ռազմական գործողություններ: Նոյեմբերի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրեցին եռակողմ հայտարարություն, որով հնարավոր դարձավ ռազմական գործողությունների ամբողջական դադարեցումը: Փաստաթղթի համաձայն, ադրբեջանական և հայկական կողմերը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում, մի շարք շրջաններ անցան Բաքվի վերահսկողության տակ, իսկ շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեցին ռուս խաղաղապահները: