Բավ է պառակտվել
22-11-2022 12:07

Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

Նոյեմբերի 21-ին՝ ժամը 22:45-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում են ՊՆ-ից։

«Հայկական կողմից կորուստներ չկան։ Նոյեմբերի 22-ի՝ ժամը 09:00-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է»,- ասված է հաղորդագրությունում։