Բավ է պառակտվել
16-08-2021 10:48

Ադրբեջանական ԶՈՒ-ն սադրանքի է դիմել Սյունիքի մարզի հայ-ադրբեջանական սահմանին, բայց հակահարված ստացել՝ կրելով կորուստներ․ ՊՆ

Օգոստոսի 16-ի գիշերը ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները սադրանքի են դիմել հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի մարզի, մասնավորապես` Սև լճի հատվածում` փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել, ասվում է Հայաստանի ՊՆ-ի երկուշաբթի տարածած հաղորդագրությունում։

«Հայ դիրքապահներն իրականացրել են հակազդող գործողություններ, ինչի արդյունքում հակառակորդը ետ է շպրտվել ելման դիրքեր: Ծավալված փոխհրաձգության ընթացքում հակառակորդը տվել է առնվազն մեկ զոհ: Հայկական կողմից տուժածներ չկան»,- հայտնել են ՀՀ պաշտպանական գերատեսչությունից: