Բավ է պառակտվել
11-10-2022 10:23

Ադրբեջանի զինուժը կրակ է բացել հայկական մարտական ​​դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է անցած երեկոյան ադրբեջանական զինուժի կողմից հայկական մարտական ​​դիրքերի կրակակոծման մասին։

«Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 22:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ:
Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմից կորուստներ չկան»,- հայտնում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը։