Բավ է պառակտվել
21-11-2022 11:14

Ադրբեջանի զինված ուժերը կիրակի երեկոյան կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ

Ադրբեջանական զինուժը կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

«Նոյեմբերի 20-ին՝ ժամը 21:00-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։

Նշվում է, որ հայկական կողմից կորուստներ չկան։ ՊՆ-ից հայտնում են, որ նոյեմբերի 21-ի՝ ժամը 09:00-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է։