Բավ է պառակտվել
01-04-2020 21:05

Բոլոր տվյալները ենթակա են ոչնչացման արտակարգ դրության ավարտից անմիջապես հետո․ Ռուստամ Բադասյան

ԱԺ –ի աղմկահարույց օրինագծին է այսօր անդրադարձել Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ Կրկին հիշեցրել է, այն որևէ կերպ գաղտնալսման կամ տեղեկությունների բացահայտման մասին չէ, քանի որ տեխնիկապես դա հնարավոր չէ։
Նախագծի միջոցով պոտենցիալ վարակվածներն ավելի վաղ կիմանան իրենց վարակված լինելու հնարավորության մասին։ Այս ամենի նպատակը մեկ վարակակրի կողմից վարակված անձանց շրջանակը նվազագույնին հասցնելն է։ «Ընդ որում, այնպիսի արտակարգ դրության, որը հայտարարվել է համաճարակի հիմքով։ Իսկ այս պարագայում հավաքված տվյալները՝ անձնավորված և ոչ անձնավորված, ոչնչացվելու են արտակարգ դրության ավարտից կամ համապատասխան միջոցառման ավարտից հետո, եթե այն ավելի վաղ լինի, քան արտակարգ դրության ավարտը։
Նախարարը ասում է, որ այս իրավաբաններն իրեն հարց են ուղղել թե ՝ արդյո՞ք այս միջամտություն այն վերջին միջոցն էր, առանց որի հնարավոր չէր լինի պայքարել համաճարակի տարածման դեմ։ Վերջինս հիշեցնում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ երեկ ներկայացրած վիճակագրական տվյալները, ըստ որոնց՝ կորոնավիրուսով վարակվելու նման տեմպի պահպանման դեպքում հիվանդների թիվը կրկնապատկվելու է յուրաքանչյուր յոթ օրը մեկ։ Դա նշանակում է՝ ապրիլի 7-ին Հայաստանում կլինի մոտ 1000 կորոնավիրուսով վարակված, ապրիլի 14-ին այդ թիվը կրկնապատկված կլինի ու կդառնա 2000։ Իսկ սա լուծման միակ ուղին էր։ Ներդրվող համակարգը ըստ նախարարի համադրում է վարակակրի տեղակայման վայրը և զանգերը, և եթե զանգի հասցեատիրոջ հետ մեկ վայրում հաճախ է հայտնվել որևէ մեկը, նշանակում է, որ ռիսկի գործոնը մեծ է։ «Եթե հիմա վարակակիրը շփվել է 10 անձի հետ և նոր է թեստավորվում, բայց վարակել է ավելի վաղ, վարակվածների պոտենցիալ քանակն էլ 5 է, այդ վարակված անձինք կիմանան, որ իրենք պոտենցիալ վարակված են։ Նախագծով նրանք ավելի վաղ կտեղեկացվեն, և կկիրառվեն մեկուսացման և ինքնամեկուսացման սահմանափակումները»,- նշեց Բադասյանը։
Վերջինս նշում է, որ միանգամից մեկուսացում չի լինելու։ ԱԻՆ աշխատակցի կողմից կատարվելու է զանգ, ճշտվելու են որոշակի տվյալներ, միայն դրանից հետո է որոշում կայացվելու։ Սակայն լրագրողներին հետաքրքում էր թե ինչպես վստահ լինեն որ իրենց տվյալները կոչնչացվեն և արդյո՞ք հավանական վտանգ, որ քաղաքացիների տեղերոշման եւ հեռախոսազանգերի վերաբերյալ հավաքագրված տվյալները կհայտնվեն հաքերների տրամադրության տակ, որոնք դա կփոխանցեն երրորդ կողմի:
«Կա նաեւ հավանականություն, որ օպերատորների բազաների տվյալները հաքերները կգրոհեն եւ կվերցնեն: Կա հավանականություն ամեն ինչի, բայց այս նախագիծը դրա հետ կապ չունի»,-ասաց նախարարը:

 

 

Արմինե Գևորգյան