Բավ է պառակտվել
27-03-2023 12:22

Կասկադի բոլոր ծառերը պետք է փոխարինվեն։ Քաղաքապետարանից պարզաբանել են, թե ինչու են սակուրա տնկել

Կասկադի բոլոր ծառերը պետք է փոխարինվեն, փոխարինման համար ծառերի ընտրության հարցը պետք է դրվի հանրային քննարկման, երկուշաբթի աշխատանքային խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանն ի պատասխան փոխքաղաքապետի խնդրանքի՝ ներկայացնելու ընթացող աշխատանքներն, անդրադարձավ վերջերս Կասկադում ծառերի հատման և դրանց տեղում սակուրա տնկելու շուրջ բարձրացված աղմուկին։

Բեգոյանն ընդգծեց, որ այս ճապոնական ծառերը կազմում են քաղաքապետարանի կողմից գնված բոլոր նոր ծառերի մոտ 4-5%-ը (2500-ից 150 հատ): Մնացած տեսակները մեծամասամբ ավելի մեծ սաղարթ ունեցող ծառեր են, օրինակ՝ սոսի, կաղնի, ձիաշագանակենի։

Նա նաև մի քանի փաստարկ ներկայացրեց կասկադում սակուրա տնկելու օգտին.

- Մայթը շատ նեղ է, մեծ սաղարթով ծառերը չէին տեղավորվի, կփակեին շենքի բնակարաչինների ույսը, իսկ հզոր արմատները կքանդեին շենքերի հիմքերը։ Իսկ սակուրան իր չափերով հարմար է։

- Մոսկովյան փողոցի շարունակությունը արդեն գրեթե 10 տարի տնկված են սակուրաներ, ուստի նոր ծառերը ներդաշնակ կլինեն դրանց հետ.

- Թամանյանի հուշարձանի կողքի վարդագույն սակուրան խորհրդանշական է, քանի որ մեծ ճարտարապետի նախագծած Երևանը «վարդագույն քաղաքի» կարգավիճակ ունի.

- Սակուրան թեղիից ավելի երկար է ապրում (այն կարող է նույն տեղում ավելի քան 500 տարի աճել):