Բավ է պառակտվել
26-08-2020 10:37

Բնակիչները բոլորը շենքից տարհանված են. ԱԻՆ․ Ֆելիքս Ցոլակյան

«Հիմա կռանով սկսեն վրայի պանելները հանել, որից հետո մերոնք տեղը կճարեն և կմտնեն ներս։ Այս մասին ասյօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ տեղեկացնելով, որ Ռայինիսի 1 շենք փլատակներում կա ևս մեկ քաղաքացի։

«Մեր նախնական տվյալներով՝ երկրորդ հարկի բնակիչ է, 56 տարեկան տղամարդ։ Ընդհանուր կա 3 տուժած՝ 2-ը տեղափոխվել են հիվանդանոց, մեկից դեռ տեղեկություն չկա»,- ասաց նախարարը։

Հիշեցնենք, որ փլատակներից դուրս է բերվել երկու քաղաքացի իրականացվել է 21 քաղաքացու տարհանում։

Նախարարը նշեց, որ դուրս բերված 21 քաղաքացիներին առաջին բուժոգնություն է տրամադրվել և նրանք լուրջ վնասվածքներ չունեն. «Սթրեսային վիճակ, վախ և այլ»։

Ցոլակյանը տեղեկացրեց, որ շենքի բոլոր բնակիչները դուրս են բերված, իսկ հարցին, թե ինչն է եղել պայթյունի պատճառը՝ նախարարը ասաց, որ դեռ նախնական վարկած չկա։

Նա նաև տեղեկացրեց, որ այս պահին շենքի մյուս հատվածի փլուզման վտանգ ևս չկա։

Նախարարը տեղեկացրեց նաև,  որ տեղում աշխատում է փրկարար ուժերի վարչության հատուկ ջոկատը: Արդեն հեռացված են վտանգավոր վիճակում կախված բետոնե հատվածները: Ընթանում է քննություն՝ պարզելու պայթյունի պատճառը:

Նշենք, որ այսօր պայթյունի հետեւանքով փլուզում է տեղի ունեցել Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի 1 հասցեում գտնվող 4 հարկանի շենքում։ Նախնական վարակածով պայթյունի պատճառ է դարձել բնական գազի արտահոսքը։ Մասնակի փլուզվել է նույն շքամուտքում գտնվող 12 բնակարան:

 

Արմինե Գևորգյան