Բավ է պառակտվել
24-03-2020 11:49

Կորոնավիրուսով պայմանավորված՝ Հայաստանում կփակվեն բոլոր սրճարանները և ռեստորանները

Վաղվանից կփակվեն բոլոր ռեստորանները և սրճարանները, հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ։

Ավելի վաղ նա հաղորդել էր, որ երկրում ախտորոշվել է կորոնավիրուսով վարակվելու 41 նոր դեպք։

“Բացառություն կարվի միայն սննդի առաքման ծառայությունների համար։ Կդադարեցվեն շինարարական աշխատանքները և թեթև արդյունաբերության որոշ, օրինակ՝ տեքստիլի արտադրության ձեռնարկությունների գործունեությունը”,- ասել է նա։

“Մթերային խանություները կշարունակեն աշխատել սովորական ռեժիմով, և դուք հնարավորություն կունենաք սովորականի նման կատարել գնումներ։ Կթույլատրվի սննդամթերքի, խմիչքների, ծխախոտային արտադրանքի, սանիտարա-հիգիենիկ միջոցների և կենցաղային նշանակության թղթի արտադրությունն։ Առավոտյան պարետատունը կհրապարակի թույլատրված գործունեության ամբողջական ցանկը”,- հայտնել է վարչապետը։

Նա տեղեկացրել է, որ ցանկում ընդգրկվածներից բացի գործունեության այլ տեսակները կարգելվեն մեկ շաբաթով, “մինչև մենք կորոշենք մեր հետագա քայլերը”։

Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված Հայաստանի կառավարությունը մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը երկրում գործում է արտակարգ դրության ռեժիմը։

Մարտի 24-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 235 դեպք։

Վարակվածների թվում են Իրանից և Իտալիայից ժամանած Հայաստանի քաղաքացիներ (Երևանի, Էջմիածնի, Մեղրիի և Չարենցավանի բնակիչներ), նրանց հետ շփման մեջ եղած անձինք, ինչպես նաև Իտալիայի մեկ քաղաքացի և Ֆրանսիայից ժամանած մեկ անձ։