Բավ է պառակտվել
14-08-2022 23:48

Երևանում պայթուցիկների տեղադրման մասին բոլոր ահազանգերը կեղծ են եղել

Երևանում տարբեր շենքերում և վայրերում պայթուցիկ սարքավորումների տեղադրման մասին ահազանգերը կեղծ են եղել, հայտնում է ԱԻՆ-ը։

«ԱԻ նախարարության և ոստիկանության կինոլոգիական ու սակրավորական խմբերի կողմից Երևանի մետրոպոլիտենի 10 կայարանում, զինվորական և քաղաքացիական բոլոր կարևորագույն օբյեկտներում, առևտրի բոլոր կենտրոններում, կենդանաբանական այգում, Բաղրամյան 19 հասցեում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղազննման աշխատանքների արդյունքում պայթուցիկ սարքավորումներ չեն հայտնաբերվել»,- ասվում է հաղորդագրությունում։

Կիրակի ավելի վաղ Երևանի Կ․ Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենից հայտնել էին, որ բնականոն աշխատանքը վերականգնվել է։

Օգոստոսի 14-ին, ժամը 16։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հերթական անգամ տեղեկություն էր ստացվել, որ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում, զինվորական և քաղաքացիական բոլոր կարևորագույն օբյեկտներում, առևտրի բոլոր կենտրոններում, կենդանաբանական այգում, Բաղրամյան 19 հասցեում (Հայաստանի Ազգային ժողովի շենք՝ խմբ.), Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պայթուցիկ սարքեր են տեղադրված։

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հանդես է եկել հայտարարությամբ այն մասին, որ կեղծ ահազանգեր հնչեցնող անձանց հայտնաբերելը և պատասխանատվության ենթարկելը բարդանում է այն պատճառով, որ հաճախ էլեկտրոնային նամակներ ուղարկողներն այլ երկրների քաղաքացիներ են լինում։