Բավ է պառակտվել
28-11-2022 13:07

Մոսկվայի բոլոր դատարանները տարհանվել են պայթյունի սպառնալիքի պատճառով

Մոսկվայի բոլոր դատարանները տարհանվել են պայթյունի սպառնալիքի պատճառով, հայտնում է Ինտերֆաքսը։

«Քաղաքի բոլոր 35 շրջանային դատարաններում պայթյունի սպառնալիքի մասին անանուն հաղորդագրություն է ստացվել, որից հետո աշխատակիցներն ու այցելուները տարհանվել են ոստիկանության աշխատակիցների կողմից՝ ստուգման համար»,- ասել է Մոսկվայի քաղաքային դատարանի մամուլի ծառայության ղեկավար Դմիտրի Օվեշնիկովը։

Օվեշնիկովը նշել է, որ «նամակներում սպառնալիքներ են եղել, սակայն կոնկրետ պահանջներ չեն եղել»։

Նրա խոսքով, այս պահին մի քանի դատարանում ստուգումներն արդեն ավարտվել են, ականապատման մասին հաղորդագրությունը չի հաստատվել, իսկ դատարանները վերսկսել են աշխատանքը։