Բավ է պառակտվել
10-03-2022 15:53

Հայաստանում պահեստազորայինների այս տարվա մեջ երկրորդ վարժական հավաքները կմեկնարկեն ապրիլի 15-ից

Հայաստանի կառավարությունը հինգշաբթի որոշում է կայացրել ապրիլի 15-ից հունսի 15-ը շարքային, կրտսեր ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ անցկացնելու մասին։

Որոշման համաձայն, վարժանքներում կընդգրկվի մինչև 724 քաղաքացի, Սա պահեզտազորայինների երկրորդ վարժական հավաքն է ընթացիկ տարում (նախորդը սկսվել է հունվարի 15-ին և կավարտվի ապրիլի 15-ին)։

Բացի այդ, ՀՀ կառավարությունն ընդունել է «Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին» որոշումը։ Այս հավաքները կանցկացվեն 2022 թվականի ապրիլի 1-ից հունիսի 30-ը, ներգրավված կլինի 1400 պահեստազորային։