Բավ է պառակտվել
09-07-2021 10:07

Մեկ օրվա մեջ երկու երկրաշարժ Հայաստան–Վրաստան սահմանային գոտում

Հինգշաբթի Հայաստանում գրանցվել է նույն օրվա մեջ երկրորդ երկրաշարժը։

Հայաստանի ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ հուլիսի 8-ին, տեղական ժամանակով ժամը 17:38-ին Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է երկրաշարժ հյուսիսային լայնության 41.19⁰ և արևելյան երկայնության 43.93⁰ աշխարհագրական կոորդինատներով` Վրաստան-Հայաստան սահմանային գոտում։

Օջախի խորությունը 10 կմ է, ուժգնությունն էպիկենտրոնում՝ 3.1 մագնիտուդ։
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Աշոցք և Լոռու մարզի Պաղաղբյուր գյուղերում` 3 բալ ուժգնությամբ:

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ հուկիսի 8-ին, տեղական ժամանակով ժամը 14:03-ին գրանցվել է երկրաշարժ Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Շիրակի մարզի Բավրա գյուղից 12 կմ հյուսիս-արևելք: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա գյուղում և Լոռու մարզի Ալավերդի քաղաքում, Պաղաղբյուր և Աքորի գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ: