Բավ է պառակտվել
05-05-2021 15:42

Օրվա մեջ երկրորդ երկրաշարժը Հայաստանում․ ցնցումները զգացվել են Արարատի մարզի գյուղերում

Չորեքշաբթի Հայաստանում գրանցվել է երկրորդ երկրաշարժը, հայտնում է ԱԻՆ-ը։

Նշվում է, որ տեղական ժամանակով ժամը 13:16-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 09:16-ին) սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է Վայոց ձորի մարզի Ելփին գյուղից 8 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2.6 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Արարատի մարզի Զանգակատուն, Լանջառ գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ:
Չորեքշաբթի ավելի վաղ, տեղական ժամանակով ժամը 09:56-ին նույն Ելփին գյուղից 14 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:
Երկրաշարժը զգացվել է Արարատի մարզի` Զանգակատուն, Տիգրանաշեն, Պարույր Սևակ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ: