Բավ է պառակտվել
06-12-2016 18:00

Հազվագյուտ տեսակի այծյամի ապօրինի որսի երկրորդ դեպքն է գրանցվել Հայաստանում

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Սյունիքի մարզում ապօրինի որս կատարելու դեպքի առթիվ, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը:

Նախնական քննության տվյալներով՝ 2016թ. նոյեմբերի 28-ին` ժամը 14:00-ի սահմանում, առերևույթ հանցագործություն կատարած անձինք «ՍԿՍ» մոդելի հրազենով Սյունիքի մարզի Աջաբաջ գյուղի հարակից անտառում ապօրինի որսացել են եվրոպական երկու այծյամ՝ կենդանական աշխարհին պատճառելով 500.000 ՀՀ դրամի վնաս: Դեպքի առթիվ 2016թ. դեկտեմբերի 2-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 294-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (Ապօրինի որսը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից` նախնական համաձայնությամբ) հատկանիշներով:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Քննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

Հիշեցնեք, որ ավելի լավ հայտնել էինք, որ  Որսագողերն այծյամ են ապօրինի որսացել «Դիլիջան» ազգային պարկում: