Բավ է պառակտվել
21-02-2019 21:57

Երևանի կենսաքիմիայի ինստիտուտում տեղի է ունեցել պայթյուն

Երևանում հինգշաբթի արտակարգ դեպք է տեղի ունեցել։

Ինչպես տեղեկացրել է Հայաստանի ԱԻՆ-ը, փետրվարի 21-ին ժամը 122։30 «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքում՝ Պարույր Սևակի փողոցի թիվ 5/1 հասցեում գտնվող Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի 5-րդ հարկի սենյակներից մեկում, հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ մոտ 30 քմ մակերեսով սենյակում օդահեռացուցիչ սարքավորման (մոտ 5 քմ) մեջ, տեղի է ունեցել պայթյուն և հրդեհ է բռնկվել: Դեպքի վայրում քիմիական նյութի արտահոսք չի հայտնաբերվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:51-ին, մարվել՝ 13:02-ին:
Ամբողջությամբ այրվել է սարքավորումը, մասամբ վնասվել են պատուհանները (2 հատ` յուրաքանչյուրը 4 մ երկարությամբ): Տուժածներ չկան: