Բավ է պառակտվել
06-09-2016 17:10

Պայթյուն Գյումրու Վարպետաց փողոցի տներից մեկում

Քիչ առաջ պայթյուն է տեղի ունեցել Գյումրիի Վարդանանց հրապարակին հարակից Վարպետաց փողոցի տներից մեկում, ինչի հետևանքով երկու քաղաքացի տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն: Այս մասին ասաց Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Արթուր Կարապետյանը:

Արթուր Կարապետյանը տեղեկացրեց, որ պայթյունի հետևանքով տուժել են 1962 թ ծնված Սամվել Ալբերտի Մելքոնյանն ու 1992-ին ծնված Անդրանիկ Արմենակի Հարությունյանը, ովքեր տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:

Գյումրու բժշկական կնետրոնի մամուլի խոսնակ Նարեկ Կիրակոսյանն էլ ասաց, որ հիվանդանոց տեղափոխվածները ստացել են առաջին և երկրորդ աստիճանի այրվածքներ։