Բավ է պառակտվել
31-12-2020 15:11

Ես վստահ եմ՝ մենք կարող ենք նորից վերածնվել. Ռոբերտ Քոչարյան

Հայ ժողովրդի պատմությունը, ցավոք, լի է ողբերգական էջերով։ Մենք բազմաթիվ արհավիրքներ ենք վերապրել։ Հաճախ հայտնվել ենք կյանքի և մահվան եզրագծին։ Բայց մեր լավագույն ազգային որակները՝ խոհեմությունը, քաջությունը, համբերատարությունն ու աշխատասիրությունը, միշտ օգնել են մեզ վերածնվել,- ասվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունում։
«Վստահ եմ՝ մենք կարող ենք դա անել նորից։ Եկեք հենց այդպիսի ապագայի հավատով դիմավորենք նոր, 2021 թվականը», նշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։