Բավ է պառակտվել
06-05-2019 21:07

Ճապոնիան Հայաստանին միլիոնավոր դոլարի հրշեջ մեքենաներ և այլ տեխնիկա է տրամադրել

  
Երկուշաբթի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) կողմից Հայաստանին տրամադրած հրշեջ մեքենաների ներկայացման արարողությանը: Ճապոնական կողմը Հայաստանին տրամադրել է 14 հրշեջ ավտոմեքենա, 3 ավտոսանդուղք և 1 շարժական արհեստանոց: Հայաստանի կառավարության մամլո ծառայությունը տեղեկացրել է, որ արարողությունը տեղի է ունեցել Արտակարգ իրավիճակների նախարարությունում:
Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը Սյունիքի, Լոռու և Շիրակի մարզերի հրշեջ փրկարար ծառայությունների արդիականացմանն օժանդակելու համար: Նա նշել է, որ համաձայն ծրարգի, Ճապոնիայի կառավարությունը Հայաստանին կտրամադրի հրշեջ մեքենաների 36 միավոր, երեք ավտոսանդուղք, շարժական արհեստանոցներ և պահեստամասեր: Ծրագրի արժեքը կազմում է 14.5 մլն դոլար:
Կառավարության ղեկավարը կարևորել է Ճապոնիայի հետևողական օգնությունը բնական աղետներից, օրինակ՝ երկրաշարժերից ու սողանքներից, պաշտպանվելու Հայաստանի ունակությունների բարձրացման ոլորտում:
Փաշինյանը հիշատակել է մեկ ծրագիր ևս, որի շրջանակներում տրամադրվել է 13 միլիոն դոլար Հայաստանի հանրային հեռուստատեսության արխիվային ձայնագրությունները թվայնացնելու համար: Նրա կարծիքով, նման ծրագրերը հանդիսանում են ժողովուրդների միջև բարեկամության արտահայտում:
2017 թվականի սեպտոմբերի 7-ին ԱԻՆ-ը և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը ստորագրել են գրանտային համաձայնագիր 36 միավոր հրշեջ ավտոմեքենա, երեք ավտոսանդուղք և մեկ շարժական արհեստանոց տրամադրելու վերաբերյալ: Տեխնիկայի առաջին խմբաքանակը (14 հրշեջ մեքենա, երեք ավտոսանդուղք և մեկ շարժական արհեստանոց) արդեն Հայաստանում են, երկրորդ խմբաքանակը (22 հրշեջ ավտոմեքենա) կտրամադրվի 2019 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: