Բավ է պառակտվել
08-02-2023 11:23

Երևանի «Մալաթիա» տոնավաճառը կվերաբացվի

Քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմնի որոշմամբ թույլատրվել է «Ռաֆայել-Տաթև» ՍՊԸ-ի («Մալաթիա» տոնավաճառի) գործունեությունը։

Գերատեսչության մամուլի ծառայությունից հայտնում են, որ խնդրահարույց խախտումները վերացվել են։ Հրդեհների անմիջական սպառնալիք այժմ չկա։ Մյուս բացթողումները վերացնելու համար հստակ ժամանակացույց է սահմանվել:

Փետրվարի 1-ին պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ տոնավաճառի սեփականատերը, տեսչական մարմնի համապատասխան մասնագետների ներգրավմամբ, պետք է միջոցներ ձեռնարկի լուծելու այն արձանագրված խնդիրները, որոնք կարող են սպառնալիք հանդիսանալ հրդեհի առաջացման, տարածման և մարդկանց անվտանգության համար։

Նույն օրն ավելի վաղ Երևանի «Մալաթիա» տոնավաճառի առևտրային օբյեկտների վաճառողներն ու սեփականատերերը բողոքի ակցիա էին կազմակերպել դրա փակման դեմ։

Օրեր առաջ ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը որոշեց ժամանակավորապես դադարեցնել այս տոնավաճառի (մայրաքաղաքի ամենամեծերից մեկը, որը գտնվում է հարավ-արևմուտքում), քանի որ ստուգմամբ հայտնաբերվել են հրդեհային անվտանգության խախտումներ։

Չնայած տնօրինության հավաստիացումներին, որ խախտումների մեծ մասը կվերացվի, այնուամենայնիվ, երկրորդ ստուգումից հետո կարգավորիչը որոշեց փետրվարի 1-ից ժամանակավորապես դադարեցնել տոնավաճառի գործունեությունը։ Լուրեր էին շրջանառվում, որ իրականում որոշվել է շուկան ընդմիշտ փակել։