Բավ է պառակտվել
23-03-2022 11:04

Պարզ երկինք և ջերմաստիճանի բարձրացում․ գարունը վերադառնում է Հայաստան

Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը ներկայացրել է առաջիկա մի քանի օրվա եղանակը Հայաստանում։

Մարտի 23-24-ը շրջանների զգալի մասում և Երևանում ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն։ Լեռնային շրջաններում սպասվում է բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն։ Իսկ մարտի 25-ի ցերեկը և մարտի 26-27-ը օդերևութաբանները խոստանում են առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ մինչև 3-7 մ/վ պոռթկումներով, մարտի 23-25-ին առանձին հատվածներում հնարավոր է քամու ուժգնացում՝ մինչև 15-20 մ/վրկ։

Օդի ջերմաստիճանը մարտի 25-27-ին ցերեկը աստիճանաբար կբարձրանա 3-6 աստիճանով։

Երևանում չորեքշաբթի և հինգշաբթի ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 3-5 աստիճան, ուրբաթ և շաբաթ օրը՝ մինչև 6-8, իսկ կիրակի օրը սպասվում է 8-10 աստիճան տաքություն։ Միևնույն ժամանակ գիշերը հնարավոր է մինչև 4 աստիճան ցուրտ։