Բավ է պառակտվել
23-09-2018 18:10

Ժամը 17։00 դրությամբ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել է ընտրողների 34,7 տոկոսը

Ժամը 17։00-ի դրությամբ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել է ընտրողների ընդհանուր թվի 34,7%-ը կամ 294534 մարդ, տեղեկացրել է ԿԸՀ-ի քարտուղար Արմեն Սմբատյանը։

Կիրակի օրը Երևանում ընթանում են ավագանու ընտրությունները։

Նրա խոսքերով, մայրաքաղաքի ընտրողների ռեգիստրում գրանցված է 848 343 բնակիչ։ Ըստ ԿԸՀ տվյալների Աջափնյակ վարչական շրջանում ժ․17։00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 35,85% տոկոսը, Ավանում՝ 37,91%, Արաբկիրում՝ 34,45%, Դավիթաշենում՝ 37,52%, Էրեբունիում՝ 32,16%, Կենտրոնում՝ 33,64%, Մալաթիա-Սեբաստիայում՝ 33,43%, Նոր Նորքում՝ 35,64%, Նորք-Մարաշում՝ 36,91%, Նուբարաշենում՝ 35,58%, Շենգավիթում՝ 39,56%, Քանաքեռ-Զեյթունում՝ 34,28%։