Բավ է պառակտվել
23-07-2019 13:23

Երևանը երբեք այսքան կեղտոտ չի եղել

 

Արդեն հոգնել ենք այդ թեմայից խոսելուց, Երևանի կեղտի մասին խոսելը արդեն ոչ թե նորություն է,այլ վաղուց դարձել է կենսակերպ է: Քաղաքային իշխանությունները որևէ կերպ չեն արձագանքում հազարավոր քաղաքացիների, ինչպես նաև քաղաքական ու հասարակական գործիչների բողոքներին ու հորդորներին մաքուր պահել Երևանը:
Իսկ +40 պայմաններում երբ ամեն քայլափոխի հանդիպում ես աղբի կույտերի,քեզ այլ բան չի մնում մտածել ,այն որ ուր որ է համաճարակի բուն ենք դառնալու:
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցության ներկայացուցիչներն այսօր առավոտյան բողոք-նամակ փոխանցեցին Երևանի քաղաքապետին՝ մայրաքաղաքում աղբահանության շուրջ ստեղծված իրավիճակի մասին: Նամակում մասնավորապես ասված է,որ մայրաքաղաքի աղբահանության խնդիրը երբեք այսքան սուր չի եղել, որքան այս օրերին: Քաղաքի աղբամանները գրեթե ամենուրեք լեփ-լեցուն են. նրանց շուրջն ընկած են աղբի կույտեր, որոնք հավաքվում են ոչ կանոնավոր կերպով կամ իսպառ անտեսվում են պատկան ծառայությունների կողմից:

Վերջերս «Սանիտեք» ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ, պայմանավորված են քաղաքապետարանի կողմից կիրառվող չարդարացված պատժամիջոցներով: Ընկերությունը պնդում է, որ հենց այս պատճառով է, որ այն չի կարողանում իրականացնել աղբահանության ոլորտում իր ստանձած պարտականությունները:

Երևան քաղաքի բնակիչներին չի կարող չհետաքրքրել այն հարցը, թե ինչ պատժամիջոցների և տուգանքների մասին է խոսքը: Յուրաքանչյուր ամիս Երևանի բնակիչները գումար են վճարում աղբահանության ծառայությունների դիմաց, սակայն փոխարենը չեն ստանում ծառայությունների պատշաճ մակարդակ:

Ձեր նախընտրական քարոզարշավի շրջանակներում Դուք խոստացել էիք Երևանի բնակիչներին, որ մայրաքաղաքում կհայտնվեն աղբահանության նոր օպերատորներ: Սակայն այս ուղղությամբ դեռևս առաջընթաց չկա: Չե՞ք կարծում արդյոք, որ իր պարտականությունները կատարել չկարողացող ընկերություն-օպերատորը պետք է փոխարինվի: Կամ էլ գուցե խնդիրն այն է, որ քաղաքապետարանը, չափազանց մեծ վարչական ճնշում գործադրելով «Սանիտեք» ընկերության վրա, ինքն է ստեղծել աղբահանության ճգնաժամը: Այդ դեպքում քաղաքային իշխանությունները պետք է փոխեն իրենց »,- ասված էր կուսակցության նախագահ Արման Ղուկասյանի նամակում:

Gisher.news- ի հետ զրույցում Արման Ղուկասյանը նշեց, որ աղբահանության հետ կապված խնդիրը ամիսների պատմություն ունի և այս ընթացքում երևանցին համբերատար սպասել է, որ քաղաքային նոր իշխանությունը լուծի այն:
Արման Ղուկասյանը Ե րևանի քաղաքապետ Հայկ Մարությանին նամակով հիշեցրեց նախընտրական շրջանում տված խոստումների մասին, որոնք չեն կատարվել: