Բավ է պառակտվել
21-06-2019 14:59

Երևանը կուսումնասիրի Սանկտ-Պետերբուրգի փորձը տրասպորտի և աղբահանության ոլորտներում

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Սանկտ-Պետերբուրգի նահագապետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Բեգլովի հետ հանդիպման ընթացքում ուրվագծել է կողմերի համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտները։

Ինչպես տեղեկացրել է երևանի քաղաքապետարանի մամլո ծառայությունը, Մարությանը, մասնավորապես, նշել է, որ մտադիր է ուսումնասիրել Սանկտ-Պետերբուրգի փորձը հասարակական տրանսպորտի և աղբահանության ոլորտներում։

Զրուցակիցներն անդրադարձել են երկու քաղաքի միջև առևտրա-տնտեսական և հումանիտար կապերի ընդլայման հնարավորություններին։ Նշելով Սանկտ-Պետերբուրգի կառավարության ջանքերը գործընկերային հարաբերությունների ընդլայնման և ամրապնդման ուղղությամբ, Երևանի քաղաքապետը վստահություն է հայտնել, որ Հյուսիսային մայրաքաղաքում Երևանի օրերի անցկացումը նոր լիցք կհաղորդի երկկողմ կապերին։

Ողջունելով հայկական պատվիրակության անդամներին, Բեգլովն ընդգծել է, որ երկկողմ հարաբերությունները զարգացման մեծ հնարավորություններ ունեն։

Հեռանկարային ուղղությունների շարքում նահանգապետի պաշտոնակատարը նշել է, մասնավորապես, առողջապահությունն ու դեղագործությունը։ Նա հավելել է, որ քաղաքային իշխանությունները մտադիր են ավելացնել գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումը Հայաստանից դեպի Սանկտ-Պետերբուրգի առևտրային ցանցեր։

Մարությանի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև Էրմիտաժ։ Թանգարանի տնօրեն Միխաիլ Պիոտրովսկու հետ հանդիպման ժամանակ կարևորվել է թանգարանների միջև համագործակցության զարգացումն ու դրանց հանրահռչակումը։

Զրույցի ընթացքում երևանի քաղաքապետը տեղեկացրել է, որ այսօր լուրջ քայլեր են ձեռնարկվում հազարամյա պատմություն ունեցող “Կարմիր բլուր” հնագույն բնակավայրը շինարարական աղբից ազատելու և այն զբոսաշրջային կենտրոնի վերածելու ուղղությամբ։ Այս հարցում, նշել է քաղաքապետը, հայկական կողմը հայցում է պետերբուրգյան գործընկերների աջակությունը։

Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը հունիսի 20-ից պաշտոնական այցով գտնվում է Սանկտ-Պետերբուրգում Երևանի օրերին մասնակցելու և համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով։