Բավ է պառակտվել
18-07-2018 18:50

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Այսօր առավոտյան քարաթափում է տեղի ունեցել Երևան-Մեղրի ավտոճանապարհին։

ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, հուլիսի 18-ին, ժամը 08:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Չիվա գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 98-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում:

«Փրկարարները սահմանազատել են տարածքը: «Եղեգնաձոր ՃՇՇ» ՓԲԸ-ի կողմից տրամադրված հատուկ տեխնիկայի միջոցով քարը (մոտ 2 խմ) հեռացվել է երթևեկելի հատվածից», – նշվում է հաղորդագրության մեջ։