Բավ է պառակտվել
07-07-2018 16:08

Երևանի թիվ 16 պոլիկլինիկայում 3.2 մլն դրամի յուրացում

Շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Երևանի թիվ 16 պոլիկլինիկայում տեղի ունեցած մի շարք չարաշահումների հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ինչպես հայտնում է Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, տվյալ քրեական գործով հուլիսի 5-ի դրությամբ մեղադրանք է առաջադրվել 4 անձի, ևս մեկ կասկածյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ պոլիկլինիկայի տնօրենը տեղամասային մանկաբույժին 2015 թվականի հունվարից մինչև 2018 թվականի ապրիլ ամիսը ներառյալ ձևակերպել է նույն պոլիկլինիկայի մանկական բաժանմունքի վարիչի պաշտոնակատարի հաստիքում և յուրացման եղանակով հափշտակել աշխատավարձի գումարը՝ 3.200.000 ՀՀ դրամ։

Բացի այդ, բազմակողմանի քննությամբ պարզվել են հանցավոր դրսևորման այլ դրվագներ ևս, մասնավորապես՝ աշխատանքի նշանակվելու համար կաշառք պահանջելու վերաբերյալ։

Պոլիկլինիկայի տնօրենը հուլիսի 2-ին վերականգնել է ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասը՝ ՔԿ դեպոզիտ հաշվին փոխանցելով 3.500.000 ՀՀ դրամ։

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ թիվ 16 պոլիկլինիկայում հնարավոր է տեղի են ունեցել կաշառքի դրսևորման այլ դեպքեր ևս: Կոմիտեն կոչ է անում քաղաքացիներին վարույթն իրականացնող մարմնին հայտնել իրենց հայտնի դեպքերի մասին։