Բավ է պառակտվել
24-03-2020 14:27

Յոթ օրվա ընթացքում պետք է աշխատեն միայն խանութներն ու դեղատները․ՀՀ պարետ

Այսօր հստակ կհրապարակվի տնտեսական գործունեություն իրականացնող օբյեկտների ցանկը, որոնց նկատմամբ կկիրառվի սահմանափակումներ։ Պարետատան հերթական նիստի ժամանակ ասել է ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել նիստը։
«Յոթ օրվա ընթացքում միայն առաջնային անհրաժեշտության տեսակի ծառայությունները, խանութները ու դեղատները պետք է աշխատեն: Ընդհանուր առմամբ մեր կողմից կիրառվող միջոցառումները մինչ այս փուլը եղել են արդյունավետ և յոթ օրվա ավելի խիստ ռեժիմին անցում կատարելու նպատակը լինելու է վերահսկելիությունը շարունակել պահել և շարունակել զարգացնել այն գործիքակազմը, որը մեզ թույլ կտա վարակի շղթաները հայտնաբերել ու կանխարգելել»,–ասել է Ավինյանը:

Պարետը տեղեկացրել է, որ տարածվելու են տեղաշարժի սահմանափակումներ ՀՀ քաղաքացիների համար և յոթ օրվա ընթացքում պետք է հնարավորինս փորձենք պահպանել ինքնամեկուսացման ռեժիմը:
«Ցանկի հրապարակումից հետո մենք նոր մեխանիզմներ կներդնենք, որոնք մեզ թույլ կտան Հայաստանի Հանրապետությունով քաղաքացիների տեղաշարժը հնարավորինս սահմանափակել և մեր քաղաքացիներին կոչ կանենք մնալ ինքնամեկուսացված, որպեսզի մենք ունենանք ժամանակ արդիականացնելու մեր գործիքակազմը և շարունակելու արդյունավետ պայքարը կորոնավիրուսի դեմ»:

Նիստի մասնակիցները մանրամասնորեն քննարկել են տնտեսական գործունեության սահմանափակումներին, կանխարգելիչ շարունակական քայլերին ու առաջիկա անելիքներին վերաբերող հարցեր: