Բավ է պառակտվել
22-03-2021 16:02

Իրավական կազուս, կամ ԳՇ քանի՞ պետ կա Հայաստանում․ արդարադատության նախարարի պարզաբանումը

Հայաստանում անհասկանալի իրավիճակ է ստեղծվել Գլխավոր շտաբի պետի պաշտոնի առբրությամբ, այն պարզաբանելու համար լրագրողները երկուշաբթի դիմել են Հայաստանի արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 22-ին հայտարարեց, որ «Արտակ Դավթյանը համարվում է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում նշանակված իրավունքի ուժով»: Նույն օրը Հայաստանի ԶՈւ ԳՇ պետ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի փաստաբանը նշեց, որ մտադիր է հայտարարություն ներկայացնել Փաշինյանի կողմից հանցագործության մասին՝ պարզաբանելով, որ կառավարության ղեկավարի հայտարարությունը նշանակում է որ նա անտեսում է դատական իշխանության ակտերը: Ավելի վաղ Վարչական դատարանը միջանկյալ որոշում կայացրեց գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի հայցի վերաբերյալ և ժամանակավորապես բավարարեց հայցը՝ ճանաչելով Գլխավոր շտաբի պետի պաշտոնը պահպանելու նրա իրավունքը մինչ դատական հետաքննության ավարտը:
«Որևէ իրավական կազուս չկա, Օնիկ Գասպարյանը ազատված է ԶՈւ ԳՇ պետի պաշտոնից, իսկ Արտակ Դավթյանը նշանակված է համապատասխան պաշտոնում»,- ասաց Բադասյանը։
Նախարարը խորհուրդ տվեց սահմանադրական անվտանգության շրջանակում վերլուծել, թե ինչ է նշանակում իրավունքի ուժով ուժի մեջ մտած որոշում, կամ իրավունքի ուժով հետեւող որեւէ իրադարձություն, օրինակ, երբ իրավունքի ուժով ԱԺ արտահերթ նիստեր են նշանակվում ռազմական կամ էլ արտակարգ դրության ժամանակ, կամ ԱԺ–ն իրավունքի ուժով ցրվում է։
Ըստ նրա, տվյալ դեպքում ասել, որ հայցի ապահովման միջոցով հնարավոր է կասեցնել որեւէ գործընթաց կամ արդեն ավարտված գործընթացը «վերանայել», տեղին չէ, եւ այդ հարցը պարզապես «շահարկումների դաշտում է»։
«Սահմանադրության ուժով ԳՇ պետ է Արտակ Դավթյանը, և հենց նրան պետք է ենթարկվի բանակն»,– ասաց Բադասյանը։
Ինչ վերաբերում է Վարչական դատարանի միջանկյալ որոշմանը, նախարարը նշեց, որ դատարանի որոշումը, միանշանակ, պետք է կատարվի։
Սակայն, նրա խոսքով, իշխանությունն արձագանքել է, և նրա դիրքորոշումը կայանում է նրանում, որ տվյալ որոշումից հետևումէ, որ պրոցեսն այլ է․ վարչապետն արել է հայտարարություն իսկ դա լոկ փաստագրում է, քանի որ համաձայն Սահմանադրության, եթե համապատասխան առաջարկը ներկայացվել է, վերադարձվել նախագահի առարկություններով, բայց դրանք չեն ճանաչվել վարչապետի կողմից, ապա հաջորդ դրույթը նախատեսում է, որ եթե նախագահը չի դիմում ՍԴ կամ չի ստորագրում հրամանն, այն ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով։
Փաստորեն, ըստ սահմանադրության դրույթի, որոշումը ուժի մեջ է մտել «իրավունքի ուժով», իսկ վարչապետը, համաձայն օրենսդրական կարգավորման, պարտավոր էր հայտարարել դրա մասին»,- ասաց Բադասյանը։
Ինչպես նշել է նախարարը, ներկայացված հայցով և Վարչական դատարանի որոշմամբ, Օնիկ Գասպարյանը չի կարող վերականգնվել պաշտոնում, իսկ գործադիր մարմինն, իր հերթին, իրավունք չունի չիրականացնել այն, ինչ նախատեսված է Սահմանադրությամբ, իսկ այնտեղ կան հստակ գործընթացներ, այդ թվում՝ «իրավունքի ուժով» ուժի մեջ մտնելը։
Այնուամենայնիվ, նա ձեռնպահ մնաց մեկնաբանել Վարչական դատարանի կողմից նման որոշում կայացնելու պատճառները:

«Կա հստակ սահմանադրական կարգավորում, այս ակտը չի ազդում գործընթացի վրա, ինչ կլինի հետագայում, ցույց կտան դատական գործընթացները, ներառյալ որոշ դրույթների համապատասխանությունը Սահմանադրությանն», - ասաց Բադասյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 10-ին նախագահին էր ներկայացրել
Արտակ Դավթյանին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ նշանակելու մասին առաջարկ, կցելով համապատասխան հրամանագրի նախագիծը: Սակայն նախագահը վերադարձրեց այն՝ առարկություններով, որոնք չընդունվեցին վարչապետի կողմից և առաջարկը կրկին ուղարկվեց նախագահին՝ ստորագրման: Ըստ վարչապետի աշխատակազմի հայտարարության, քանի որ նախագահը չի ստորագրել փաստաթուղթը, որոշումը համարվում է ուժի մեջ մտած «իրավունքի ուժով» և 2021 թվականի մարտի 22-ից Արտակ Դավթյանը համարվում է ՀՀ ԶՈւ ԳՇ պետ։

Գասպարյանի դատական հայցը և վարչապետի արձագանքը

Մինչդեռ, ավելի վաղ հայտնի դարձավ, որ գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը դիմել է Վարչական դատարան անվավեր ճանաչելու պաշտոնից ազատման մասին Փաշինյանի հրամանը։ Մարտի 17-ին դատարանը որոշեց բավարարել Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատված Օնիկ Գասպարյանի պահանջը և ապահովել հայցի ապահովման միջոց՝ հայցվորի պահանջի ժամանակավոր բավարարման տեսքով, այն է` մինչև դատաքննության ավարտը համարել Օնիկ Գասպարյանին ՀՀ ԶՈւ ԳՇ պետ։

Ի պատասխան, վարչապետի աշխատակազմից հայտնեցին, որ համաձայն Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ կետի համապատասխան ակտը, տվյալ դեպքում՝ նախագահի հրամանագիրը, գործում է իրավունքի ուժով։ «Սահմանադրությունը չի նախատեսում նշված սահմանադրական նորմով գործող ակտի հետադարձ ուժի հնարավորություն: Հետևաբար, Գասպարյանը հեռացված է ԳՇ պետի պաշտոնից, իսկ ԳՇ նոր պետի նշանակման գործընթացը շարունակվում է Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով», - նշվում է հայտարարությունում։

Ներքաղաքական ճգնաժամի սրման մասին

Փետրվարի 25-ին Հայաստանի ԶՈւ Գլխավոր շտաբը պահանջեց կառավարության և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, մեղադրելով նրան հայ ժողովրդի համար ճգնաժամային և կրտիկական իրավիճակում ադեկվատ որոշումներ կայացնելու ամկարողության մեջ։ Նույն օրը Փաշինյանը հայտարարեց Օնիկ Գասպարյանին Գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատելու որոշման մասին և ուղարկեց հրամանագրի նախագիծը Արմեն Սարգսյանին՝ ստորագրելու։

Այս իրադարձություններից հետո Երևանում անցան Փաշինյանի հակառակորդների և կողմնակիցների հանրահավաքներ։ Ընդդիմությունը փակեց Բաղրամյան պողոտան՝ Ազգային ժողովի շենքի հատվածում և հայտարարեց, որ կանցկացվեն անժամկետ շուրջօրյա բողոքի ակցիաներ մինչև Փաշինյանի հրաժարականը։

Փետրվարի 27-ին հայտնի դարձավ, որ նախագահ Սարգսյանը չի ստորագրել ԳՇ պետի ազատման հրամանը և առարկություններով վերադարձրել է այն վարչապետի աշխատակազմ» Փաշինյանը չի ընդունել առարկությունները և կրկին նախագահին է ուղարկել հրամանագիրը։ Մարտի 2-ին նախագահը երկրորդ անգամ որոշեց չստորագրել Գասպարյանի պաշտոնից ազատման մասին հրամանագիրը, սակայն չդիմեց Սահմանադրական դատարան դրա սահմանադրականությունը ստուգելու խնդրանքով։

Մարտի 10-իՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը ազատվեց զբաղեցված պաշտոնիցԼ Դրանից հետո Գասպարյանը հայց ներկայացրեց Վարչական դատարան իր՝ աշխատանքից ազատման մասին հրամանագիրն անվավեր ճանաչելու մասին: Նույն օրը Հայաստանի նախագահը դիմեց ՍԴ խնդրանքով որոշել «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի օրենքի Սահմանադրության հետ համապատասխանության հարցը, որի հիման վրա Գլխավոր շտաբի պետը հեռացվել է աշխատանքից:

Այնուհետև, Փաշինյանը նախագահ Սարգսյանին ուղարկեց Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈւ ԳՇ պետ նշանակելու միջնորդագիրը, իսկ հաջորդ օրը՝ մարտի 11-ին նախագահը Փաշինյանին հետ ուղարկեց Արտակ Դավթյանին ԳՇ պետ նշանակելու առաջարկն՝ առարկություններով։ Վարչապետի երկրորդ միջնորդագիրն արժանացավ նախագահի նույն պատասխանին։

Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանին նշանակեց ԶՈւ ԳՇ պետի ժամանակավոր պաշտոնակատար։