Բավ է պառակտվել
27-09-2023 19:22

Հարյուր հազարավոր հայցեր են ներկայացվելու ՄԻԵԴ․ իրավաբան

Արցախի դեմ սանձազերծած լայնամասշտաբ պատերազմի հետեւանքով մարդկանց բռնի տեղահանման եւ դրա հետեւանքով սեփականության իրավունքի խախտումների վերաբերյալ դեպքերով մասսայական գործեր են ներկայացվելու Եվրոպական դատարան (ՄԻԵԴ), դրանք իրենց մեջ պետք է պարունակեն նաեւ փոխհատուցման պահանջներ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը:
«Մենք այժմ իրենք փաստահավաքություն ենք իրականացնում։ Բռնի տեղահանումը միջազգային հանցագործություն է, մենք ուշադրությամբ հետեւում ենք նաեւ Հռոմի ստատուտի վավերացման գործընթացներին, եւ այս առումով նաեւ գործունեություն է իրականացվելու այդ հանցավոր արարքները փաստագրելու, հավաքագրելու տեսանկյունից, որպեսզի բաց չթողնենք ինչ-ինչ հանգամանքներում նաեւ Միջազգային քրեական դատարանի գործարկման հնարավորությունը։ Այդ օրերին ադրբեջանական զինված ուժերի կողմից առանձնակի դաժանությամբ սպանությունների դեպքերով նույնպես աշխատանքներ տարվում են»,- նշել է փաստաբանը։
Նա ընդգծել է, որ 2020 թվականի պատերազմից հետո եղել է ռազմագերիները եւ հիմնարար իրավունքների խախտումներ պարունակող միջադեպերը, խոշտանգումները, գլխատումները, առեւանգումները եւ ատելության տարրեր պարունակող այլ վարքագիծը, որը հանգեցրել է մասսայական բռնությունների գործադրման։
«Այս գործերի ներկայացման միջոցով Եվրոպական դատարանը եւ միջազգային կառույցները ավելի վաղ փուլում փաստական տվյալներ ստացան եղելության վերաբերյալ, եւ միջազգային արձագանքը կապված է նաեւ տեղեկատվության գոյության հետ։ Այս գործերի միջոցով նրանք վերականգնում են խճանկարը եւ հասունանում է պատշաճ միջազգային արձագանքի հրամայականը։
Մենք չենք թույլատրում, որ պատերազմական հանցագործությունները լինեն չփաստաթղթավորված, վերացվեն դրանց հետքերը, եւ չլինի միջազգային արձանագրում։ Այդ դատական գործընթացները օգնելու են, որ պատմության մեջ ամրագրվեն այս ցեղասպանական քայլերը, արձանագրվեն հայերի իրավունքների խախտումները եւ գուցե նաեւ անհատները ստանան փոխհատուցում խախտված իրավունքների համար։ Այդ խախտումներն աննկատ պետք է չմնան»,- հավելել է Սահակյանը։
Սահակյանի խոսքով՝ Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ ատելությունն ավելի է խորանում, որն իր մեջ պարունակում է վրեժխնդրության, ծաղրանքի, նսեմացման տարրեր․
«Մենք առանձին ուսումնասիրության առարկա ենք դարձրել սեպտեմբերյան մարտերից հետո հակահայկական քաղաքականությունը եւ ատելության նոր դրսեւորումները։ Այդ ատելությունն ավելի է խորանում, իր մեջ պարունակում է վրեժխնդրության, ծաղրանքի, նսեմացման տարրեր»,- նշել է իրավաբանը։

Արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան կյանքը․ Ռուբեն Վարդանյանի ուղերձը՝ «Ավրորարայի» մասնակիցներին
Մայր Աթոռը հորդորում է դադարեցնել անվայել և պախարակելի գործելաոճը Տավուշի թեմի առաջնորդի նկատմամբ
Ինչ խստացումներ կլինեն ՌԴ մուտք գործող օտարերկրացիների համար. պարզաբանում է փորձագետը
«Քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի գործով հիմնական դատալսումները շարունակվելու և ավարտվելու են վաղը». Մելիքյան
ԶԼՄ-ն պարզել է, թե որտեղ է անցկացրել վարչապետի ընտանիքը Մայրության և գեղեցկության օրը