Բավ է պառակտվել
06-08-2018 11:42

Յուրի Խաչատուրովը վերադարձել է Մոսկվա և անցել պարտականությունների կատարմանը

ՀԱՊԿ մամլո քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը լրագրողներին տեղեկացրել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը շաբաթ օրը վերադարձել է Մոսկվա և վերսկսել իր պաշտոնեական պարտականությունների կատարումը:
Հայտարարության մեջ նաև ասվում է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չի մեկնաբանելու Հայաստանում իր հետ կապված հետաքննության ընթացքը, որպեսզի հարված չհասցնի իր երկրի իմիջին:
«Գլխավոր քարտուղարը համարում է, որ դա Հայաստանի ներքին գործն է», - նշել է նա:
Հիշեցնենք, որ Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) նախորդ ամսվա վերջին Սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք էր ներկայացրել Խաչատուրովին 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունների շրջանակներում, որոնք կապված էին ընտրությունների արդյունքների դեմ ժողովուրդը բողոքների հետ: Դատարանը Խաչատուրովին գրավի դիմաց ազատ է արձակել, իսկ ՀՔԾ-ն ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին տվել է Հայաստանից հեռանալու թույլատվություն: Սակայն, հրավիրելու դեպքում՝ Խաչատուրովը պարտավոր է ներկայանալ հարցաքննության: